ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Ստեփան Շահումյանը, Լևոն Աբրահամյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հերթական սեմինար քննարկում են անցկացրել «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի մանկավարժական կազմի և ուսանողների համար։
Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։
Ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-252-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 24.06.2024թ.) նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ օրենսգրքով և «Մասնագիտական ուսուցման և կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումները:
Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում: