ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները նոյեմբերի 5-ին իրազեկման սեմինար են անցկացրել Մասիս խոշորացված համայնքի նախադպրոցական և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների 50-ից ավելի ներկայացուցիչների համար։
Սեմինարի մասնակիցներին ողջունել է Մասիս խոշորացված համայնքի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տիգրան Բաբախանյանը։
Տեսչական մարմնի տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային առանձնահատկությունները։
Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը՝ հաշվի առնելով նաև սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել է Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի պետի պարտականությունները կատարող Տաթևիկ Համբարձումյանը։
Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան։ Սեմինարի մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերի պատասխանները։