2025 թվականի հուլիսի 18-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից իրազեկման հերթական սեմինարն անցկացվել է Կապան քաղաքում։
Միջոցառումն անցկացրել են Կապանի բաժնի պետ-տեսուչ Արտեմ Այվազյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետ Մարատ Անտոնյանն ու փորձագետ Համեստ Համբարձումյանը։
Սեմինարն անցկացվել է շինարարական կազմակերպությունների 11 ներկայացուցիչների համար։ Մասնակիցներին ներկայացվել են ոլորտի ռիսկերը, ինչպես նաև ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրական ակտերի պահպանման անհրաժեշտությունը։
Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև մասնակիցների հարցերին։