ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի աշխատակիցները մայիսի 23-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Կապանի նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների համար։
Կապանի բաժնի պետ Արտեմ Այվազյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։
Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետներ Ջուլիետա Կիրակոսյանն ու Ժաննա Հարությունյանը ներկայացրել են ՆՈՒՀ-երին ներկայացվող սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվների պահանջները, գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների ակտիվության շրջանը քննարկվել են նաև կարմրուկի, ջրծաղիկի, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների թեման։ Սեմինարին մասնակցել է նաև իրավաբան Արինե Ստեփանյանը։
Տեղի է ունեցել հարց ու պատասխան։ Սեմինարի երկու տասնյակից ավելի մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։