azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմինը հրավիրում է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի։

Սեմինարի թեման՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման նպատակով կատարված փոփոխությունները, ինչպես նաև կներկայացվի ստուգումների անցկացման հիմքերն ու ժամկետները:

Սեմինարը կկայանա փետրվարի 21-ին, ժամը 16:00-ին։

Ներկայացնողներ՝
Արա Մկրտչյան — Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ,
Ալվարդ Արշակյան — Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ-տեսուչ:

Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։



Վերադառնալ