Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարը կկայանա փետրվարի 28-ին

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարը կկայանա փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին։
Սեմինարի թեման՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման նպատակով կատարված փոփոխությունները, ինչպես նաև կներկայացվի ստուգումների անցկացման հիմքերն ու ժամկետները:
Ներկայացնողներ՝

Արա Մկրտչյան — Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ,
Ալվարդ Արշակյան — Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ-տեսուչ:
Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։
Վերադառնալ