ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը, ինչպես նաև Տարածքային կենտրոնի աշխատակիցները 2025 թվականի մարտի 28-ին հերթական իրազեկման սեմինարն են անցկացրել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Մաստեր մեդ» բժշկական կենտրոնի անձնակազմի համար։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական փաստաթղթերի վարման, աշխատանքային ռեժիմի, համատեղության աշխատանքի, ամենամյա հանգստի և դրա վճարման կարգերը, տուբերկուլիոզի կանխարգելման հակահամաճարակային միջոցառումները, իմունիզացիոն գործընթացը, ներկայացվել է նաև վտանգավոր թափոնների գործածության վերաբերյալ տեղեկատվություն։
Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև բժշկական կազմակերպության շուրջ 25 մասնակիցների աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած հարցերին։