ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչների մասնակցությամբ իրազեկման սեմինար է անցկացվել Արարատի պետական քոլեջի ուսանողների համար։ Սեմինարին ներկա է եղել նաև Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Էլլա Գասպարյանը։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից քոլեջի 50 ուսանողներին ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մինչև 18 տարեկան անձանց երաշխիքները, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։