ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2025 թվականի մարտի 28-ին սեմինար քննարկում են անցկացրել ՀՀ ԿԳՄՍՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Երևանի քոլեջի ուսանողների և մանկավարժական կազմի համար։
Ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մինչև 18 տարեկան անձանց երաշխիքները, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-252-Ն օրենքով նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ օրենսգրքով և «Մասնագիտական ուսուցման և կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումները և օրենքի պահպանման պայմանները սահմանելու մասին ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 20-ի թիվ 318-Ն որոշումը:
Սեմինարին մասնակցել է գրեթե 100 ուսանող, որն ավարտվել է հարց ու պատասխանով։