azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման միջոցառում՝ Սիսիան քաղաքի ՆՈՒՀ-երի աշխատակիցների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման և կանխարգելման նպատակով անցկացվող սեմինարների շարքը։

Հերթական իրազեկման միջոցառումը մայիսի 24-ին անցկացրել են Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները, որին մասնակցել են Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ։

Հարավային տարածքային կենտրոնի պետ Հովսեփ Առաքելյանը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել մասնակցության համար և ներկայացրել Տեսչական մարմնի լիազորությունները։

Սեմինարն իրականացվել է աշխատանքային իրավունքի և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության ոլորտների վերաբերյալ։ Մասնագետները ներկայացրել են 2 ոլորտները կարգավորող օրենսդրական  դաշտը, դրանց կիրարկման առանձնահատկությունները։

 



Վերադառնալ