
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ, տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի մարտի 24-ին իրազեկման սեմինար է անցկացվել «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների համար։
Իրազեկման միջոցառման 3 տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել է բժշկական կազմակերպությունում էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր դուրս գրելու, բժշկական փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։
Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև բուժաշխատողների բարձրացրած հարցերին։







