ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պարտականութունները կատարող Նելլի Աբրահամյանը, 2024 թվականի հուլիսի 24-ին, իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքների բժշկական օգնություն և սպասարկում իրականացող բժշկական կազմակերպությունների ղեկավարների և ավագ բուժաշխատողների համար։
Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։
Աստղիկ Բալասանյանը ներկայացրել է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկան մասին» ՀՀ օրենքը, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվական հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանը։
Իրազեկման սեմինարին մասնակցել են տարբեր բժշկական կազմակերպությունների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ Տեսչական մարմնի մասնագետներին ուղղելով բազմաթիվ հարցեր։
Մասնակիցները ստացել են իրենց հարցերի համապատասխան պարզաբանումներ։