azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Սեմինար-իրազեկում՝ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2024 թվականի մայիսի 29-ին հերթական սեմինար քննարկումն են անցկացրել Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար։

Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։

Քննարկվել են նաև Հայաստանում աշխատող օտարերկրացիների իրավունքները, նրանց շրջանում տեսչական գործառույթների իրականացմանն առնչվող խնդիրները, տեսչության գործառույթներն ու մոտեցումները:

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։ Ուսանողները ստացել են մասնագիտական պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին։



Վերադառնալ