Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են իրազեկման աշխատանքները։
Այս փուլում սեմինար-դասընթացներ անցկացրեցին Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ագարակի, Վայքի, Եղեգնաձորի տնտեսավարողների մի քանի տասնյակ ներկայացուցիչների համար։ Սեմինարներին ներկայացվել են բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր։
ՏՄ աշխատակիցները ներկայացրել են ոլորտները կարգավորող օրենքները, իրավական ակտերը, պատասխանել են մասնակիցների հարցերին և հորդորել են խստագույնս պահպանել օրենսդրության պահանջները։