ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները 2024 թվականի հուլիսի 16-ին իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Գեղարքունքի մարզի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ղեկավարի, մարզում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների համար։ Իրազեկման սեմինարին մասնակցել է շուրջ 40 անձ։
Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։
Ներկայացվել են Տեսչական մարմնի կողմից վերահսկվող բժշկական օգնության և սպասարկման, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային և աշխատանքային իրավունքի ոլորտներում գործող օրենսդրական իրավական ակտերը, ինչպես նաև 2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները։
Իրազեկման սեմինարի ընթացքում մասնակիցների և Տեսչական մարմնի մասնագետների միջև տեղի է ունեցել ակտիվ քննարկում՝ մասնակիցներին հուզող հարցերի շրջանակներում։ Մասնակիցները շնորհակալություն են հայտնել կազակերպված սեմինարի համար և խնդրել նոր հանդիպում՝ նույն ձևաչափով։