ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական սեմինարը մայիսի 23-ին կայացել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Համայնքի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների համար։
Սեմինարի մասնակիցներին ողջունել է Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը։
Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել է Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Տաթևիկ Համբարձումյանը։
Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը և նույն բաժնի ավագ տեսուչ Քնարիկ Համբարձումյանը ներկայացրել են օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը՝ հաշվի առնելով նաև սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը։
Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան։ Սեմինարի շուրջ 40 մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։