Իրազեկում

Հաշվի առնելով, Հայաստանի մի շարք տարածքներում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, մասնավորապես՝ Արարատյան դաշտում և Երևանում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը
ԻՐԱԶԵԿՈՒՄ Է
2023 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-160-Ն օրենքով, ի թիվս այլոց, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ՝ «Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները» հոդվածի 3-րդ մասում։
Ըստ նոր խմբագրության՝
- Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 31-ին, բացառությամբ՝ մի քանի հոդվածների։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվել և լրացվել է 122-ը։
Վերադառնալ