azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱՄԿ եւ ԵՄ աջակցությամբ ԱԱՏՄ աշխատակիցները վերապատրաստվում են

26.02.2020

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ գործակցության շրջանակներում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողներն անցնում են մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ։ Դրանք կազմակերպվել են՝ նպատակ ունենալով լրջորեն պատրաստվել 2021 թ․ հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ լիազորությունների ընդլայնմանը։ «Վերապատրաստում ձեռնարկությունում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերաբերյալ» խորագրով դասընթացները լինելու են թե տեսական, թե գործնական՝ հիմնվելով աշխատատեղում աշխատանքի պայմանների գնահատման վերաբերյալ հայերեն թարգմանված մասնագիտական գրականության վրա։ Գործնական վերապատրաստումներն ընթանալու են հայաստանյան մի շարք արտադրական կազմակերպություններում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը մեծապես կարեւորել է տեսչական մարմնի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված այս նախաձեռնությունը։ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման [...]

Մանրամասն ➜


Ի՞նչ ընթացակարգով պետք է վայրէջք կատարեն օդանավերը, եթե կան վարակիչ հիվանդության ախտանշաններով ուղևորներ, ի՞նչ դիմակ և ինչպե՞ս կրել

26.02.2020

Կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելում։ Ի՞նչ իրավիճակ է Իրանի հետ ՀՀ սահմանին։ Եղանակի տաքանալը կօգնի՞ հաղթահարել կորոնավիրուսը։ Ուշագրավ մանրամասները՝ ԱԱՏՄ համաճարակաբան Հայկ Կարապետյանի՝ «Իրականում Գագիկ Մկրտչյանի հետ» զրույցում։

Մանրամասն ➜


Հայաստանի սահմանային 7 կետերում շարունակվում է ուժեղացված հսկողությունը՝ կան անհրաժեշտ պարագաներ նաև մեկուսարաններ

26.02.2020

Իրան-Հայաստան օդային հաղորդակցության սահմանափակմանը նախորդած օրերին Իրանից Երևան իրականացվել է 2 թռիչք։ Օդանավերից առաջինում եղել է 74 ուղևոր, երկրորդում՝ 79։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգվել են բոլոր ուղևորները, նրանց նկատմամբ լրացվել են հասցեական քարտեր։ Կասկածելի դեպքեր չեն եղել։  

Մանրամասն ➜




Վերադառնալ