Հաստատվել է «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը

ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով հաստատվել է «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանը։
- Նորմատիվը նախատեսված է ՀՀ տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են բժշկական արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում, մանրէազերծում, ինչպես նաև՝ վարսահարդարման (մատնահարդարում, ոտնահարդում, դիմահարդարում), կոսմետիկ միջամտություններ (մաշկի հիգիենիկ մաքրում, էպիլյացիա, դաջվածք, դակում, մերսում) իրականացնող ոչ բժշկական կազմակերպությունների (այսուհետ` ոչ բժշկական կազմակերպություն) համար:
- Նորմատիվը սահմանում է բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների դասակարգմանը, մշակման իրականացմանը և մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները:
Հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի նոյեմբերի 04-ին։
Հրամանի հղումը։
Վերադառնալ