ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոգնանգեին` «Մարդու սոցիալական իրավունքների ընդլայնում Հայաստանում» ծրագրի շրջանակում արդյունավետ համագործակցության նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և Տեսչական մարմնի գործունեության կատարելագործմանն ուղղված հեռանկարային ծրագրերը։
Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է հանդիպման արդյունավետությունը և գործնականում դրա կարևորությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տվել անդրադառնալ Տեսչական մարմնի կարիքների գնահատմանը և նախանշել երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։
Մաքսիմ Լոգնանգեն իր հերթին ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ բարձր է գնահատում Տեսչական մարմնի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հանձնառու, մասնակցությունը «Մարդու սոցիալական իրավունքների ընդլայնում Հայաստանում» ծրագրին և պատրաստակամությունն ապահովելու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ շարունակական համագործակցությունը։
Հանդիպման ավարտին ամփոփվեցին Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից կազմակերպվող դասընթացները և դրանց կարևորությունը Տեսչական մարմնի տեսուչների համար։