ԱԱՏՄ-ն՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (Տեսչական մարմին) ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով։
Մասնավորապես անհրաժեշտ է՝
-  պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը,
 
- պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը,
 
- ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին ունենալ ջրահեռացման ջրհորդաններ,
 
-  լողավազանների, բաղնիքների միկրոկլիման ստուգել 4 ժամը 1 անգամ,
 
-  բուժաշխատողի կողմից ամեն օր իրականացվի արտաքին զննություն՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,
 
- լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների համար իրականացնել էնտերոբիոզի նկատմամբ հետազոտություն,
 
- երեխաների լողավազանում ապահովել ջրի ջերմաստիճանի՝ 30, մեծահասակների ավազանում՝ 24-26 աստիճան C,
 
- ապահովել 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, երեխաների համար՝ 4,0- 5,0 քմ, մեծահասակների համար՝ 5,0-8,0 քմ։
 
Լողավազաններում սանիտարական նորմերի խախտումներ արձանագրելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Տեսչական մարմին կամ զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծի՝ 81 07 հեռախոսահամարին։
Մանրամասները՝ հրամանում։
Վերադառնալ