azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ստացվել է դեղի կեղծ սերիաների ահազանգ

Առողջապահության նախարարության կողմից ստացված տեղեկատվությամբ՝ «Ֆ. Հոֆֆմանն- Լյա Ռոշ» ՍՊ ընկերության եզրակացության համաձայն, «Տեցենտրիք (ատեզոլիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ; 20մլ ապակե սրվակ» դեղի ստորև ներկայացված սերիաները դասակարգվել են որպես կեղծ։

Ընկերության կողմից իրականացված նույնականացման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում հայտնաբերված դեղի կեղծ սերիան չի համապատասխանում օրիգինալին, ավելին՝ առաջնայինև երկրորդային փաթեթների վրա նշված սերիաների համարները և պիտանիության ժամկետները տարբերվում են, առաջնային փաթեթի վրա նշված է սերիայի համար՝ B0050H02, պիտանիության ժամկետ՝ 28 հունվարի, 2027թ, երկրորդային փաթեթի վրա նշված է սերիայի համար՝ B0052H02, պիտանիության ժամկետ՝ 20 մարտ 2027թ:

Ընդ որում, տվյալ սերիաներով օրիգինալ դեղերը Ընկերության կողմից մատակարարվել են Թուրքիա, ունեն թուրքերեն մակնշում, կեղծ դեղը, որը նույնպես թուրքերեն մակնշմամբ է, ձեռք է բերվել Իրանում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիաներով դեղի օգտագործումից։



Վերադառնալ