
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողները 2025 թվականի նոյեմբերի 27-ին իրազեկման սեմինար են անցկացրել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։
Սեմինարին մասնակցել է «Մեծամորի առողջապահություն» ՀՈԱԿ-ի 78 աշխատող՝ բժիշկներ և բուժքույրեր։
Տեսչական մարմնի աշխատողները ներկայացրել են Տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողությունը, մասնավորապես, «Բնակչության բժշկականօգնության և սպասարկման մասին» օրենքում և անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգերում, բժշկական նշանակության գործիքների ախտահանմանը, նախամանրէազերծմանը ևմանրէազերծմանը ներկայացվող պահանջների վերջին փոփոխություններ, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը։
Մասնակիցներին ներկայացվել է նաև տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկման ևկանխարգելման, վնասակար բժշկական թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, վիրուսային հեպատիտներ Բ -ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ, հելմինթոզների համաճարակաբանական, ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացվող, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, կատաղության, աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ վերահսկողությունը։
Հանդիպումը եզրափակվել է հարց ու պատասխանով։

