
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ տարածքային կենտրոնի աշխատողները 2025 թվականի հոկտեմբերի 24-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում, որին մասնակցել է նաև «ԳՊՄ ԳոլԴ» ՍՊԸ Բնապահպանության և տեխնիկական անվտանգության գծով կառավարիչ Անուշ Գևորգյանը։
Սեմինարի մասնակից արտադրամասերի ղեկավարներին և վարչական այլ պաշտոն զբաղեցնող աշխատողներին, ընդհանուր շուրջ 15 աշխատակցի, ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները՝ աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և բովանդակությունը, պայմանագրի լուծումը, վերջնահաշվարկի վճարման, արձակուրդի տրամադրման կարգը, վճարումները, արտաժամյա և գիշերային աշխատանք, հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը, արտադրական պրոցեսում տեղի ունեցած դժբախտ դեպքերի և դրանցով իրականացված ծառայողական քննության հետ կապված հարցերը և այլն։
Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են նաև ներկաների հարցերին։
