azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների կողմից շարունակվում են իրազեկման սեմինարները։ Հերթական սեմինարն անցկացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, որին մասնակցել են բժշկական կենտրոնի շուրջ 50 բուժաշխատողներ։

Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ներկայացրել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքները, 2024 թվականին ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության և այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ իրավակարգավորումները։

Անդրադարձ է կատարվել նաև բուժաշխատողների և բժշկական հաստատությունների կողմից պարբերաբար թույլ տրվող խախտումներին, որոնք արձանագրվել են Տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքների ընթացքում։

Բուժաշխատողները հարցեր են ուղղել Տեսչական մարմնի ներկայացուցչին և ստացել պատասխաններ. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդել են ներկայացնել համապատասխան մարմիններ։


 

 



Վերադառնալ