Տեսչական մարմինն իրազեկում է

- Դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետերում իրականացվում է․
«նախաբժշկական օգնություն՝ բուժքույրական» բժշկական օգնության և սպասարկման տեսակը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է լիցենզավորման
(ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերություն)։
- Դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետերում պահանջվում է ապահովել հետևյալ տեխնիկական և կադրային հագեցվածությունը․
- Սարքավորումներ և բժշկական գործիքներ
- Առաջին օգնության դեղորայքի և պարագաների հավաքածու
- Սեղան
- Աթոռներ
- Հասակաչափ
- Կշեռք
- Բժշկական թախտ
- Տեսողության ստուգման աղյուսակ (Օրլովայի կամ Գոլովին-Սիվցևի աղյուսակ)
- Տոնոմետր
- Բժշկական ջերմաչափ
- Ապակե պահարան` առաջին օգնության անհրաժեշտ դեղորայքի համար
Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
(ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 12-րդ հավելվածի 1․28-րդ կետ):
Վերադառնալ