ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և Տարածքային կենտրոնի համապատասխան բաժինների պետերը 2025 թվականի ապրիլի 02-ին «Աբովյանի ծննդատուն պետական» ՓԲ ընկերության բուժաշխատողների համար անցկացրել են իրազեկման սեմինար։
Սեմինարի ընթացքում ներկայացրել են ավագ և միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի առկայության պարտադիր պահանջի, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։
Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև բժշկական կազմակերպության 48 մասնակիցների հարցերին։