ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները հունիսի 11-ին իրազեկման լայնածավալ սեմինար են անցկացրել Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Բյուրեղավան և Ջրվեժ համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈւՀ) չորս տասնյակից ավելի բուժքույրերի և տնօրենների համար։
Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։
Տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նելլի Աբրահամյանը ներկայացրել է ՆՈւՀ-երի համար գործող ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով ամրագրված սանիտարական նորմերը և հիգիենիկ պահանջները, ինչպես նաև ընդգծել դրանց պահպանման անհրաժեշտությունը։
Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Սպարտակ Գյուլումյանն ու աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Զորիկ Բարսամյանը ներկայացրել են աշխատանքային օրենսդրության, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր, ներկայացրել նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։
Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են խստագույնս պահպանել օրենսդրության պահանջները։
Տեղի է ունեցել ակտիվ քննարկում, որի ժամանակ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են ներկաների մի շարք հարցերին։