ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները իրազեկման հերթական միջոցառումն են անցկացրել Գորիս քաղաքում։
Սեմինարն անցկացրել են Տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Գագիկ Խոսրովյանը և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Ջուլիետա Կիրակոսյանը։
Մասնակիցներին ներկայացվել է Տեսչական մարմնի գործառույթների շրջանակը, շինարարության, քարի մշակման և արտադրական ձեռնարկությունների ոլորտներին առնչվող իրավական ակտերը՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները։
Ներկայացվել է նաև սանիտարակենցաղային սենքերի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերաբերյալ կարգավորումները։
Տեղի է ունեցել հարցուպատասխան․ Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են ներկաների մի շարք հարցերին։