
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի մարտի 18-ին իրազեկման սեմինար է անցկացվել Արմավիրի մարզպետարանի ենթակայության բժշկական ամբուլատորիաների տնօրենների, վարչական անձնակազմի և բուժաշխատողների համար։
Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորությունները և դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական գործառույթները։
Միջոցառմանը ներկա Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Արեգնազ Գալոյանը կարևորել է միջոցառման անցկացումը՝ աշխատանքային ընթացիկ խնդիրների լուծման և բացթողումների կանխման համատեքստում։
Սեմինարի 2 տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ նորմերին վերաբերող պահանջները, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը, ինչպես նաև դեղատոմսերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման և դեղերի բացթողման ընթացակարգերը։









