Հաստատվել է «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը

ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրամանով հաստատվել է «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը և ուժը կորցրած է ճանաչվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N 59-Ն հրամանը։
- «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են հիվանդությունների դեպքերի հայտնաբերում:
- Նորմատիվը սահմանում է բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց շրջանում հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի դեպքերի համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը, հաղորդմանը և հաշվառմանը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը ներկայացվող պահանջները:
Հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 24-ին։
Հրամանի հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211728/latest
Վերադառնալ