azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 28․07․2025թ․-ին տրվել է հետկանչի կարգադրագիր՝

«Միդոկալմ (տոլպերիզոն), 50մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ, Հունգարիա, սերիա՝ T46191E, պիտանելիության ժամկետ՝ 06.2027թ․) դեղի վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/3613-25 առ 25․07․25թ․ փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն (սպեցիֆիկացիաների կամ որակի նորմատիվ փաստաթղթի կամ դեղագրքերի պահանջների հետ անհամապատասխանություն) և գրանցման հավաստագրի իրավատեր «Գեդեոն Ռիխտեր» ԲԲ Ընկերությունը իրականացնում է վերոնշյալ դեղի T46191E սերիայի (պիտանելիության ժամկետ՝ 06.2027թ․) հետկանչ՝ ակտիվ դեղանյութի մեջ անհայտ խառնուրդ հայտնաբերելու պատճառով։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաի օգտագործումից:



Վերադառնալ