ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 11.02.2025 թ.-ին տրվել է կարգադրագիր՝
Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից 2025 թվականի փետրվարի 07-ի թիվ 01/593-25 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ-ում գրանցված մի շարք դեղի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ի համար Մերկ Հելթքեյր ԿԳաԱ (Գերմանիա) արտադրության որոշ դեղերի ներմուծողներին միջնորդ կազմակերպությունների կողմից տրամադրված հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում բնօրիննակներին։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերության կասկած անհրաժեշտ է դադարեցնել վերոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառությունը։