azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այս անգամ իրազեկման սեմինար է անցկացրել Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում Դպրոցահաuակ երեխաների 2025 թվականի ամառային հանգuտի կազմակերպման ծրագրից օգտվելու իրավունք ունեցող ընտանիքների երեխաները։

Սեմինարը նախատեսված էր և՛ ճամբարական երեխաների, և՛ ճամբարի անձնակազմի համար։

Սեմինարին մասնակցել են հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, արևելյան տարածքային կենտրոնի բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։

Ինչպես նախորդ ճամբարներում, այստեղ ևս հետաքրքիր քննարկում է ծավալվել երեխաների հետ. վերջիններս ծանոթացել են Տեսչական մարմնի գործառույթներին, իրենց առնչվող մի շարք օրենսդրական պահանջներին, մասնակցել են այդ շրջանակներում կազմակերպված պրակտիկ և հետաքրքիր վարժանքների։

Թագուհի Հակոբյանը պարզաբանել է ճամբարի աշխատակիցների կողմից ներկայացված մի շարք հարցադրումներ, ակտիվ շփվել է երեխաների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին։



Վերադառնալ