
📌‼️ ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱՆ (բոտոքս ներարկումներ)՝
💉կոսմետոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում իրականացվող ծառայություն է.
🏥 պահանջվում է Առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիա.
👩⚕️
կատարվում է ավագ բուժաշխատողի կողմից, ով ունի համապատասխան կրթություն և ՇՄԶ հավաստագիր.
📺 գովազդն իրականացվում է Առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա:
‼️ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԻՏԵՆԱԼ ⤵️
❌ առանց լիցենզիայի նշված գործունեությամբ զբաղվելը (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն),
❌ բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը (ապօրինի բժշկություն),
❌ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը,
❌ գովազդը՝ առանց Առողջապահության նախարարության թույլտվության կամ թույլտվության պայմանների խախտմամբ
⚖️ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: