Շիրակի մարզ այցի ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն այցելել է Գյումրու բժշկական կենտրոն։
Հետադարձ կապի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է վերահսկողական ոլորտներին առնչվող հարցերին, ինչպես նաև հանդիպել բուժառուներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և Տեսչական մարմնին առնչվող հարցերի առկայությամբ։