azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Աշխատանքային այց՝ Գեղարքունիքի մարզ

Շարունակվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մարզային այցերը։

Օգոստոսի 23-ին Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում։ Սլավիկ Սարգսյանին ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետը քննարկել են առողջապահական, նախակրթական և կրթական հաստատություններին առնչվող հարցեր, այցի հիմնական նպատակը, ձևաչափը և փոխանակվել են մտքերով։

Մարզպետի հետ հանդիպումից հետո  նիստերի դահլիճում հարցուպատասխանի ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել նաև առողջապահական, կրթական ու նախակրթական հաստատությունների տնօրենների հետ։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել առողջապահական ու կրթական հաստատություններում  սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին, որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրեր և Տեսչական մարմնի լիազորություններին առնչվող հարցերին, ինչպես նաև կարևորվել է քաղաքացիների կողմից բարձացվող հարցերը և Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանել է հնչեցված հարցերին։

  
 
 
 


Վերադառնալ