ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, աշխատանքի անվտանգության ինժեներների նախաձեռնող խմբի հետ համատեղ հրավիրում է Աշխատանքային օրենսդրության ոլորտի իրազեկման սեմինարի։
Սեմինարի թեման՝ «Աշխատանքային իրավունքի, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում»։
Սեմինարի ընթացքում կներկայացվի ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, անդրադարձ կկատարվի ստուգումների կազմակերման և իրականացման մասին, ինչպես նաև կներկայացվի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում, ներկայացնելով շինարարության ոլորտի խնդիրները։
Սեմինարը կկայանա հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին։ Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։
Անցկացման վայրը՝ Վան բիզնես կենտրոն, ք. Երևան, Թումանյան փող., 23 շենք, հեռ. 010 65 03 05։