azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ ղեկավարն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը Տեսչական մարմնում հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նեկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Աշոտ Հարությունյանը, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Ստեֆան Մարլերը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը և Մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Մինի Թակուրը։

Սլավիկ Սարգսյանը գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, մասնավորապես, անդրադարձել է ԱՄԿ համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվող կարողությունների հզորացման, վերապատրաստման դասընթացներին։

«Անչափ կարևոր է, որ ժամանակակից՝ արագ զարգացող աշխարհում, վերահսկող տեսուչները ևս համընթաց զարգանալու հնարավորություն ունենան»,- նկատել է Տեսչական մարմնի ղեկավարը, ընդգծելով գործընթացի շարունակականության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Տեսչական մարմին — ԱՄԿ համագործակցության լայն շրջանակ՝ ԱԱՏՄ ռազմավարության մշակում, Տեսչական մարմնի աշխատակիցների կարողությունների կատարելագործում, ինչպես նաև տնտեսավարողների և քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման ուղիներ։ Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ ևս։

Սլավիկ Սարգսյանը նշել է, որ Տեսչական մարմնում շարունակում են գերակշռող մնալ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտին վերաբերող դիմում-բողոքները, ինչպես նաև Թեժ գիծ ծառայությամբ ստացվող զանգերը։

Հանդիպման ավարտին գործընկերները շրջել են Տեսչական մարմնի գլխամասում, ծանոթացել կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին և աշխատանքային պայմաններին։



Վերադառնալ