azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Աշխատանքային այց` «Արմենիա» ԲԿ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն աշխատանքային այցով եղել են «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Տեսչական մարմնի ղեկավար կազմի այցելության նպատակը բուժառուների հետ զրուցելը, բուժհաստատության մատուցած սպասարկման ծավալներին ծանոթանալն էր։ Բազմապրոֆիլ բուժծառայություն մատուցող տարբեր բաժանմունքներում շրջայցից հետո՝ Սլավիկ Սարգսյանը զրուցել է ԲԿ-ում բուժում ստացողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ինչպես նաև ԲԿ-ում մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ վերջիններիս գնահատականով։

Ըստ բուժառուների գնահատականի՝ ԲԿ անձնակազմն ապահովում է սպասարկման բարձր որակ, դրսևորում պատասխանատու և հոգատար վերաբերմունք։ Նմանատիպ այցերը կարևոր են հիվանդների հետ անմիջապես շփվելու և առկա խնդիրները վերհանելու, ինչպես նաև լուծումներ գտնելու համար։

 

 

 



Վերադառնալ