ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում նոյեմբերի 20-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի հերթական սեմինարը, որին մասնակցել են տարբեր կազմակերպությունների ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ։
Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու նույն բաժնի տեսուչները։
ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված և արդեն իսկ ուժի մեջ մտած էական փոփոխությունները, ինչպես նաև նոր ուժի մեջ մտնող դրույթները։
Տեղի է ունեցել հարց ու պատասխան. Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին։