ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների պետերն ու բաժինների աշխատակիցներն իրազեկման սեմինար են անցկացրել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի համար։
Տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ Նաիրա Մերվազյանը և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը հաստատության բուժանձնակազմին ներկայացրել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կանոնադրությամբ ամրագրված լիազորությունները։
Ներկայացրել են «Բնակչության բժշկական օգնություն և սպասարկման մասին» ՀՀ օրենքից բխող համապատասխան կարգավորումները, բժշկական կազմակերպությունների համար նախատեսված Առողջապահության նախարարի հրամանները, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերի պահանջները, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերն ու կառավարության որոշումները։ Տեսչական մարմնի մասնագետները հորդորել են խստագույնս պահպանել դրանք՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու համար։
Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպության 100-ից ավելի բուժաշխատողներ։
Տեղի է ունեցել հարցուպատասխան․ ուշադրության կենտրոնում այն հարցերն էին, որոնք վերահսկողական աշխատանքների ընթացքում առավել խնդրահարույց են եղել։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին: