Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին իրազեկման սեմինար է անցկացվել «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն»-ում։
Սեմինարին ներկա է եղել բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Հովհաննիսյանը, մասնակցել է 50 ավագ բուժաշխատող։
Գնել Սարգյանը ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողությունը։
Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանի և տարածքային կենտրոնի տեսուչների կողմից ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգերում կատարված վերջին փոփոխությունները, առաջիկայում ուժի մեջ մտնող անհատական լիցենզիայի առկայության օրենսդրական պահանջը, ինչպես նաև՝ բժշկական նշանակության գործիքների ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջները։
Մասնակիցներն իրազեկվել են նաև առանձին վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի մասին։
Միջոցառումը եզրափակվել է մասնակիցների հետ հարցուպատասխանով։