Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:
Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:
ԱԻ պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի անձնակազմին՝ այս օրերին Արցախում գտնվելու և ցուցաբերվող աջակցության համար:
Ռազմական դրության պայմաններում Արցախի փրկարար ծառայողների հետ կողք-կողքի փորձությունները հաղթահարում են նաև մայր հայրենիքից օգնության հասած տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն