ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է լրացնել հետևյալ բովանդակությամբ 158.1-ին հոդվածով։ Ըստ այդմ՝
«Հոդված 158.1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը
1. Դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն`
❗️ առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`
❗️առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
2020թ․ հոկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակված սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թթ․ ապրիլի 1-ին: