Պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ

ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլատվություն ունեցող ոլորտների համար։
Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
📌 Գրադարանների համար մասնավորապես սահմանվել է․
- Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր,
- Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
📌Թանգարանների համար մասնավորապես սահմանվել է ․
- Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,
- Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը,
- Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։
📌 Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատությունների համար մասնավորապես սահմանվել է․
- Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
- Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։
📌 Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է․
- Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի,
- Նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով,
- Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։
Մանրամասները՝ կից հղմամբ։
https://www.gov.am/files/docs/4301.pdf
Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ եւ ծավալով։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված կանոնները։
Վերադառնալ