azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների տոկոսը հուլիսին նվազել է մոտ 3 անգամ. Ա. Ասոյան

Զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնց մոտ տեսչական ստուգումների արդյունքում կարձանագրվեն հակահամաճարակային կանոնների շարունակաբար, չարամիտ կերպով խախտումներ, դուրս կմնան ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերից։ Այս մասին կառավարության նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության ծրագրի հաստատման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցի առնչությամբ լսել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի կարծիքը։

«Ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների տոկոսը հուլիսին նվազել է մոտ 3 անգամ, հունիսի 13%-ից իջնելով մինչև 4.4%-ի»,- ներկայացրել է Արթուր Ասոյանը։

Ի դեպ, ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը փաստում են, որ եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են հյուրանոցներում և հանգստյան տներում։ Խախտումների հիմքով վերջին օրերին տասնյակ կասեցումներ են եղել Ծաղկաձորի, Սևանի, Աղվերանի հյուրանոցներում և հյուրատներում։



Վերադառնալ