azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում

 

Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաեւ խոշոր հյուրանոցներ եւ հանգստյան տներ։

Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։

Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը։

Համաժամանակյա այցերը շարունակվել են Սեւանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։ Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Այս հատվածում գործող մի շարք հանգստյան տների կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների հիմքով այսօր կասեցվել է նաեւ 5 հյուրանոցի գործունեություն․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Վանիկ Ստեփանյան» Ա/Ձ՝ Սևան, «Արզական գիտաժողովների տուն» ՍՊԸ՝ Արզական, «Լիվադ» ՍՊԸ՝ Աղվերան, «Արզականի երեքնուկ» ՍՊԸ՝ Աղվերան «Վահե Կամո» ՍՊԸ` Սեւան։

ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման․ այլաապես կկիրառվի վարչական պատասխանատվություն։

 

 

 

 

 

 



Վերադառնալ