azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Խախտումներ՝ Արմավիրում․ ԱԱՏՄ ստուգայցին կհաջորդեն կասեցման առաջարկներ և վարչական վարույթ

ՀՀ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր անցկացվել է Արմավիր քաղաքում: Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվորեն դիտարկել են ՀՀ արետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն Արմավիրում գործող մի շարք կազմակերպությունների կողմից։ Վերջինների թվում են բանկեր, վարկային կազմակերպություններ, բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, առևտրի կետեր, գեղեցկության սրահներ և այլն:

Դիտարկում է անցկացվել նաև Արմավիր քաղաքի պոլիկլինիկայում:

Մշտադիտարկումները խախտումներ են արձանագրել հատկապես ատամնաբուժարաններում և մի շարք գեղեցկության սրահներում, որոնց գործունեության կասեցման նպատակով ՀՀ պարետին կներկայացվի առաջարկ, իսկ Արմավիրի պոլիկլինիկայում արձանագրված խախտումների հիմքով՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ կհարուցվի վարչական վարույթ:

Փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել դեղատներում, բանկային և գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, որտեղ տնտեսավարողները պարբերական մշտադիտարկումների արդյունքում զգալիորեն վերացրել են արձանագրված թերությունները:

Արմավիրում ստուգայցերը զուգակցվում են ողջ հանրապետության տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներով: Ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների նպատակը պարետի սահմանած նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն ապահովելն է:



Վերադառնալ