Մեկ ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կատարել է 668 մշտադիտարկում, որի հետևանքով 95 տնտեսվարողի մոտ Պարետի որոշմամբ կիրառվել է գործունեության կասեցում՝ 6 և 24 ժամով:
Արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների մոտ հիմնական խախտումները վերաբերել են աշխատողներին շնչադիմակներով չապահովելուն, ջերմաչափումներ չիրականացնելուն և ախտահանման սահմանված կարգը խախտելուն:
Արտակարգ դրության օրերին աշխատանքի կազմակերպման, ծագած խնդիրների մասին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խոսել է Առաջին ալիքի տաղավարում: